copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:41 16-01-2023

ՀՀ իշխանություններն առաջ են տանում Արցախի հարցում Ադրբեջանի պաշտոնական թեզը․ քաղաքագետ

«Դեպի Ֆրանսիա Արցախի պաշտոնական պատվիրակության կատարած այցից մեծ արդյունք ակնկալելի չէր, սակայն, այդ քայլն, ամեն դեպքում, կարևոր էր»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Ցավոք սրտի, ստեղծված իրավիճակում Արցախը շատ ավելի թույլ արտաքին ընկալում ունի։ Արցախի պատվիրակությունը շատ ավելի թույլ ընդունելություն գտավ Ֆրանիայում։ Բնականաբար, Արցախի իշխանությունների կամ արտաքին հարաբերություններով զբաղվող անձանց ու պատվիրակությունների համար այդպիսի վայրերում հայկական դեսպանատներն են ու հայկական համայնքը, որոնք որպես կապող օղակ հնարավորություն են տալիս որոշակի կապեր հաստատելու և որոշակի շփումներ ունենալու։ Բայց, ցավոք սրտի, Արցախի հետ կապված այս ամբողջ խնդրի համապատկերում շատ քաղաքական գործիչներ, շատ պետական պաշտոնյաներ, իմ ընկալմամբ, թերևս փորձեցին խուսափել առնվազն հրապարակային հանդիպումներից։ Դրանց իրագործման պարագայում գուցե որոշակի ստատուսային փոփոխություն կլիներ միջազգային ասպարեզում Արցախի իշխանությունների ընկալման առումով»,-ասաց նա։

Քաղաքագետը ցավով է արձանագրում, որ Արցախի իշխանություններն սկսել են համեմատաբար ակտիվացնել աշխատանքները միայն վերջին տարիներին։

«Դա պետք է բավականին երկար աշխատանք լիներ, որպեսզի մենք այսօր կարողանային խոսել հաջողությունների մասին»,- ասաց նա։

Փորձագետն անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունները չեն, որ պետք է որոշեն ԼՂ ճակատագիրը, այլ ԼՂ ժողովուրդը, որը պետք է անմիջական կապի մեջ լինի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Ըստ Պողոսյանի՝ դա արտահայտումն էր ՀՀ իշխանության որդեգրած արտաքին կուրսի, որում Արցախի, առնվազն տեսական իմաստով կապ չունի։

«Հայաստանի վարչապետը սրանով փաստորեն փորձ արեց նաև բոլոր սպասելիքները Հայաստանից մի կողմ դնել և խուսափել հետագա զարգացումների պատասխանատվությունից։ Իհարկե, Ադրբեջանի իշխանությունների կողմից մեկ անգամ չէ, որ արտահայտվել է միտքը, որ Ադրբեջանը չի կարող շփվել Արցախի հետ այլ կերպ, քան որպես Արցախում բնակվող հայկական համայնքի։ Իլհամ Ալիևը պարբերաբեր շեշտում է այն մասին, որ Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր չկա, և, որ դա Ադրբեջանի մի մասն է, որ այնտեղի բնակչությունն է իր քաղաքացիներն են։ Իսկ ովքեր չեն համաձայնում այդ իրողությանը՝ կարող են լքել Արցախը։ Դա այն թեզն է, որը պաշտոնապես որդեգրել է Ադրբեջանը և որը նրանք փորձում են առաջ տանել։ Հիմա, ՀՀ-ից ակնկալում են, որ մի կողմ քաշվելով կարող են շահարկել նախկին թեզը թե Արցախին վերադարձնում ենք բանակցային գործընթաց։ Հիշեցնեմ,որ Արցախը նախկինում ոչ թե ենթակա շրջանի և տիտղոսային մայրաքաղաքի միջև հարաբերություններ էին, այլ որպես կողմեր էին հանդես գալիս։ Մի կողմից ԼՂ- ՀՀ մյուս կողմից՝ Ադրբեջան։ Այս պարագայում արդեն Ալիևի ընկալումը ոչ թե այն է, որ Արցախը վերադառնում է բանակցային գործընթաց, այլ, որ Արցախն արդեն իսկ վերադարձել է Ադրբեջանի կազմ։ Եվ հիմա պետք է բանակցել հայկական համայնքի հետ։ Հետևաբար, ես գոնե լավ չեմ պատկերացնում, թե այդ ինչպես պետք է ստեղծվի այդ հարթակը, որտեղ Արցախը և Ադրբեջանը կբանակցեն որպես կոնֆլիկտի կողմեր»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան