Միտք 4 տարի առաջ - 09:53 26-03-2022

Խաղաղություն, խաղաղություն մինչև Երևանի հանձնելը

Խաղաղության դարաշրջան բացողի ձայնն է ականջներիս մեջ, իսկ շրթունքներիս վրա՝ քմծիծաղ: Չեմ զարմանում: Ամենաքիչը հիմար պետք է լինել՝ այս իրավիճակում հավատալ թուրքի խաղաղությանը: Ասողը հիմար չէ, ճարպիկ խաղացող է, երբ կա բաց վերք և պլոկված նյարդ: Բայց լսողն էլ հիմար չէ կամ այլևս երեկվա հիմարը չէ, ի վերջո մաքրվում է հայացքը հիմարացնող շղարծից: Այս ճարպիկ խաղն իրենով հիշեցնում է աճպարարություն, երբ ցույց են տալիս մի խաղաթուղթ, բայց իրականում տրցակից հանել են մեկ ուրիշ խաղաթուղթ:

Մենք քայլը քայլի ընկրկում ենք, երբ հակառակորդը քայլ առ քայլ առաջ է գալիս, և դրա անունը դրել ենք խաղաղություն կամ խաղաղության հասնելու ընթացք: Մենք Արցախում Փառուխի դիրքերից հայելային ետ ենք քաշվում, հակառակորդը ետ քաշվելու փոխարեն գալիս նստում է մեր թողած դիրքերում: Հայաստանում Ներքին Հանդի անտեր թողած դիրքերին գալիս տիրանում են հակառակորդի զինվորները, և մենք ասում ենք, թե այդ տարածքն իրենցն է: Արցախում և Հայաստանում ադրբեջանական զինուժը որտեղ դիրքավորվում է, ասում ենք, որ չեն առաջացել, իրենց տեղն են եկել, որ դա մեր ինքնիշխան տարածքը չէ: Կամ արդարանում ենք՝ հո մի լճի, մի սարի, մի կիլոմետրի համար պատերազմ չե՞նք անելու, հատկապես որ դրանք մեզ պետք չեն. ամայի սար է, կես լիճ, կես գյուղ: Կարևորն այն է, որ մենք անշեղելի գնում ենք խաղաղության , ոչ թե մեկ օրվա, մեկ տարվա, այլ մի ամբողջ դարաշրջանի:

Մեր իշխանություններն ամեն անգամ խաղաթղթերը խառնել բաժանելով՝ աճպարարի պես փորձում են ֆոկուս ցույց տալ, թե չորս թուղթ ենք բռնել: Իրականում խաղաթղթերը խառնել բաժանելուց՝ չորս թուղթ բռնողն Ադրբեջանն է լինում ամեն անգամ: Այդ ճարպիկ ֆոկուսով, իրականում՝ պատերազմ, անիրականում՝ խաղաղություն, մենք քայլ առ քայլ, կիլոմերտր առ կիլոմետր հանձնելու ենք մեր ինքնիշխան տարածքները, որոնց վրա այլևս իշխանություն չունենք, ասելով՝ Ադրբեջանն իր տարածք է վերադառնում, կամ՝ հո պատերազմ չե՞նք անելու: Այդպես՝ մինչև Երևան: Սա ցնդաբանություն չէ, այս իրականության տրամաբանական հանգուցալուծումն է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը