Արտաքին 1 տարի առաջ - 23:15 07-06-2025

Հույս կա․ Սպիտակ տան փորձել են հաշտեցնել Թրամփին և Մասկին

Սպիտակ տունը փորձել է մեղմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միլիարդատեր Իլոն Մասկի միջև լարվածությունը, սակայն Թրամփը չի կարողացել զսպել իրեն և բացահայտորեն արտահայտել է իր դժգոհությունը գործարարի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է The Washington Post -ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են լարվածությունը ներկայացնել թեթև՝ պնդելով, որ Թրամփը վաղուց տեղյակ է եղել Մասկի տեսակետներին վիճահարույց հարկային օրինագծի վերաբերյալ։ Սակայն, սոցիալական ցանցերում մի շարք փոխադարձ քննարկումներից հետո, Թրամփն իր խորհրդականներին և CNN-ի ու ABC-ի լրագրողներին ասել է, որ այլևս մտադրված չէ կապ պահպանել Մասկի հետ։

Թերթն ընդգծում է, որ նախագահի զսպվածությունը «փշրվում էր մեր աչքերի առաջ» սրվող հակամարտության ֆոնին։ Նոր սրացումից կարճ ժամանակ անց Թրամփը ցանկություն է հայտնել վաճառել Սպիտակ տան մոտ կայանված Tesla էլեկտրական մեքենան։ Մամուլի ծառայության տվյալներով, նա մեքենան գնել է «շուկայական գնով» մարտին՝ Մասկի ընկերության մոդելների ցուցադրությունից հետո, որը տեղի է ունեցել նստավայրի տարածքում։

«Հաշտեցման հույս կա, բայց նրանց հարաբերությունները երբեք նույնը չեն լինի», - ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը, որը ծանոթ է հակամարտության երկու կողմերի դիրքորոշումներին։

Գազետա.ռու-ն գրում է, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել՝ կապված գործարարի կողմից քաղաքացիների համար հարկային արտոնությունների մասին օրինագծի քննադատության հետ։ Վեճի թեժ պահին ամերիկացի առաջնորդը առաջարկել է դադարեցնել Մասկի նախագծերին սուբսիդիաների և պայմանագրերի տրամադրումը՝ բյուջեն խնայելու համար։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան