Խանջյան փողոցում ընթացող միջին նորոգման աշխատանքների հետևանքով ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով
Oragir.News-ը եղել է փողոցի տվյալ հատվածում՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին և երթևեկության կազմակերպմանը։
Տեղում
Oragir.News-ն արձանագրել է, որ այս պահին նորոգման աշխատանքներ չեն իրականացվում։ Փողոցի այդ հատվածում մեքենաների անընդհատ շարժի հետևանքով փոշի է բարձրանում, իսկ երթևեկության բնականոն ընթացքը խաթարված է։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Խանջյան փողոցում միջին նորոգման աշխատանքների շարունակման մասին։ Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ աշխատանքներին չխոչընդոտելու նպատակով նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ը՝ ժամը 21։00-ից մինչև 07։00-ը, այս փողոցում սահմանվել են կայանման սահմանափակումներ։
Տեսանյութ: