Ուղիղ եթեր
Ներքին 11 րոպե առաջ - 15:34 19-11-2026

Երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի. Աշոտյանը՝ Փաշինյանի մասին

Փաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են:

«Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն սխալ ես». այս հին հռոմեական իմաստությունը վաղուց այսքան դիպուկ չի նկարագրել մեր քաղաքական իրականությունը, որքան վերջին երկու օրերին։

Երեկ՝ Ազգային ժողովի ամբիոնից, և այսօր արդեն՝ կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ շփման ընթացքում, Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ գոռգոռոցը, վիրավորանքները, անձնական թիրախավորումներն ու սպառնալիքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են։

Երբ քաղաքական գործիչը սպառում է հանգիստ, փաստարկված ու ռացիոնալ բացատրությունների պաշարը՝ հատկապես երկրի համար ճակատագրական հարցերի՝ Սահմանադրության փոփոխության և արտաքին զիջումների շուրջ, մնում է միայն մեկ գործիք՝ ագրեսիան։

Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից։

Իրականում, յուրաքանչյուր նման նյարդային պոռթկում միայն մեկ բան է ապացուցում. երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»