Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, հումորովա ուզում լինի․․․ Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու, Հայաստանի ժողովուրդն ա որոշել 1991 թվականին իր անկախությունը, և հայտարարել է իր Անկախության հռչակագիրը։
Մենք մեր մեջ կարող ենք որոշել մեր Սահմանադրությունը, Ջեյհունը, Իլհամը չպետք է որոշեն մեր Սահմանադրությունը, ԱԺ-ում հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել քաղաքացիներին գնալ ընդդիմության հետևից և հեռացնել իրեն։
«Ես եմ խանգարո՞ւմ, ես դավաճանաբար ասել եմ՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, քաջ Նարեկը և քաջ Արամը, ես եմ խանգարում, որ գնա,ն ազատագրեն ծովից ծով Հայաստանը, գնացեք էս մարդկանց հետևից, ցույց տվեք ձեր կամքը, հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի դեռ ես վարչապետի պաշտոնում եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ»,- նշել էր նա։