Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպմանը կմասնակցեն պատվիրակություններ. Ուշակով
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանն արդեն համաձայնեցրել են հինգշաբթի օրը կայանալիք՝ երեք երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների կազմերը։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Համաձայնեցվել է այն անձանց շրջանակը, որոնք կմասնակցեն Չինաստանի առաջնորդի և ԱՄՆ նախագահի հետ եռակողմ զրույցին»,- ասել է նա։