Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 13 րոպե առաջ - 13:08 18-11-2026

ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով

ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ԱՊԱ-ն:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև բանակցություններ են ընթացել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակներում նախապատրաստական աշխատանքների հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ, այդ երկաթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին։

Նախագծի իրականացմանը մոտենալուն զուգընթաց միանգամայն օրինաչափորեն հարց է առաջացել դրա տեխնիկական պարամետրերը ադրբեջանական կողմի հետ պարտադիր համաձայնեցնելու անհրաժեշտության մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որն իր աշխատանքը սկսել է նոյեմբերի 6-ին»,- հայտարարել է նախարարը։

ԱԳ նախարարի խոսքով՝ տեխնիկական աշխատանքային խմբի հիմնական խնդիրը տեխնիկական պարամետրերի համաձայնեցումն է երկու ուղղություններով՝ տրանսպորտային, որն ընդգրկում է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհը, ինչպես նաև էլեկտրական մալուխի նախագիծը։ Բացի այդ, խումբը պետք է ապահովի համապատասխան ենթակառուցվածքների միացման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։

«Ադրբեջանի Հանրապետությունը գործնականում ավարտին է հասցնում տրանսպորտային նախագծերի իրականացումը իր տարածքում՝ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհների ոլորտում։ Երկաթուղին մինչև Հայաստանի հետ սահման հասցնելու աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով, և հաջորդ տարվա սկզբին այդ գործընթացը կավարտվի»,- հավելել է Ջեյհուն Բայրամովը։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
15:02 Չլիցենզավորված կոսմետոլոգները կպատժվեն. Ավանեսյանը նախագիծ է ներկայացրել