Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաև հետպատերազմյան շրջանում ստեղծված իրավիճակը, Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները։