Ուղիղ եթեր
Արտաքին 12 րոպե առաջ - 23:43 17-11-2026

ԱՄՆ-ի հարվածները Քեշմ կղզուն վնասներ չեն պատճառել. Իրան

ԱՄՆ-ի զինված ուժերի՝ երեքշաբթի Իրանի Քեշմ կղզու շրջանում մի շարք օբյեկտների ուղղությամբ իրականացրած հարվածները վնաս չեն հասցրել բնակելի, առևտրային և ենթակառուցվածքային օբյեկտներին։

Այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի փոխնահանգապետ Ահմադ Նաֆիսին, որը պատասխանատու է քաղաքական, անվտանգության և սոցիալական հարցերի համար։

«Հակառակորդի հարձակման հետևանքով կղզու կենսական նշանակության և սպասարկման ենթակառուցվածքները որևէ վնաս չեն կրել»,- նրա խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Նաֆիսիի խոսքով՝ Քեշմ կղզում իրավիճակը վերահսկողության տակ է։ Արտակարգ իրավիճակների, փրկարարական, սպասարկման և գործադիր բոլոր ծառայությունները բերվել են լիարժեք պատրաստվածության։

Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր Քեշմ կղզուց հյուսիս-արևմուտք մի քանի պայթյունների մասին։