Սխտոր, ընկույզ, խնձոր. ուժեղ կարկուտը Մարտունիում վնասներ է պատճառել

Ներքին Տեսանյութ 1 օր առաջ - 15:30 03-06-2025
Այսօր՝ հունիսի 3-ի առավոտյան, ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի մի շարք գյուղերում։ Մասնավորապես, կարկուտ է տեղացել Ձորագյուղում և Լիճք գյուղերում։

Լիճքի բնակիչներից մեկի խոսքով՝ կարկուտը գյուղի մի մասում եկել է, իսկ մյուս մասում՝ ոչ, բայց, ինչպես իրենք են նշում, հասցրել է իր սև գործն անել։

«Շատ երկար չի տևել, բայց շատերի բերքը վնասել է, հատկապես՝ ընկույզը, խնձորը, սխտորը։ Ահռելի չեն վնասները, բերքահավաքի ժամանակ ամեն բան պարզ կլինի»,- նշել է Oragir.News-ի զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։