«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ինքն ու իր կուսակիցները շարունակելու են Արսեն Գևորգյանի գործը՝ իշխանություններին մեղադրելով նրա անժամանակ մահվան մեջ. «Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, գողացաք նրա ընտանեկան ճրագը, բայց չեք կարող գողանալ Արսենի նպատակները, երազանքները, իղձերը»:
«2018 թվականի ձեր թավիշը 2026 թվականին արդեն կնքել է իր մահկանացուն, իսկ տեղը բերել եք վիշտը, դուք վշտի ռահվիրաներ եք, Ձեր քաղաքականությունն է անշնչացած, մեզ մնում է դա ձեզ ցույց տալ, դուք հրճվում եք մարդկանց մահվան վրա, իսկ մենք շարունակելու ենք մեր ընկերոջ պայքարը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Ես խոստանում եմ, որ պայքարելու եմ ձեր դեմ, պայքարելու եմ ձեր՝ հային հայի դեմ հանելու գաղափարախոսության դեմ, թշնամու պահանջը հեզ կատարելու ձեր պատրաստակամության դեմ, պայքարելու եմ ՀՀ-ում եղբայրության մթնոլորտ ստեղծելու համար, խոստանում եմ պայքարել, որ դուք օր առաջ հեռանաք իշխանությունից»,- նշեց Գառնիկ Դավթյանը:
Տեսանյութ: