Սպորտ 3 րոպե առաջ - 19:31 17-11-2026

Մ-17․ Հայաստանի ընտրանին գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ և ավարտեց ելույթները առաջին փուլում

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր՝ նոյեմբերի 17-ին, անցկացրեց իր վերջին հանդիպումը ՈւԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբում։

Երրորդ տուրում մեր ընտրանին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Լյուքսեմբուրգի իր հասակակիցների հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Նշենք, որ խաղավերջում՝ ավելացված ժամանակի առաջին րոպեին (90+1′), երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գրիգ Մխիթարյանը։

Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում, միմյանց հետ մրցեցին խմբի առաջատարներ Իտալիայի և Ֆրանսիայի Մ-17 հավաքականները։ Իտալացիները 1-0 հաշվով հաղթանակ տարան՝ Լորենցո Բեռնամոնտեի խփած միակ գնդակի շնորհիվ։

Այսպիսով, 10-րդ խմբում հարյուրտոկոսանոց արդյունքով (9 միավոր) առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իտալիայի ընտրանին, իսկ 6 միավոր վաստակած Ֆրանսիայի հավաքականը երկրորդ տեղով նվաճեց որակավորման երկրորդ փուլի A լիգայի ուղեգիր։ Հայաստանի Մ-17 հավաքականը վաստակած 1 միավորով (գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ շրջանցելով նույնքան միավոր ունեցող Լյուքսեմբուրգին) զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի որակավորման երկրորդ փուլի B լիգայում։

Armsport

Ամենից շատ դիտված