Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպան ընդդեմ Պանամերիկանայի բռնցքամարտի երեկոյին:
2025 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2022թ. Եվրոպայի փոխչեմպիոնը մենամարտել է կուբացի Ռիկարդո Կուելոմատեի հետ ու պարտություն կրել:
Դիմակայությունում Եվրոպայի հավաքականը հաղթանակի է հասել 12։6 հաշվով: Արթուր Բազեյանը WORLD BOXING-ի կողմից էր անվանական հրավեր ստացել հեղինակավոր մրցաշարին մասնակցելու համար: