Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել բուժհաստատության տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին։
Գյումրի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գևորգյանը։ Մասնագիտությամբ վիրաբույժ Գևորգյանը Շիրակի մարզից է՝ Արթիկ խոշորացված համայնքից։
Նշենք, որ բուժանձնակազմի և նորանշանակ պաշտոնակատարի հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով։
Հիշեցնենք, որ Գյումրի բժշկական կենտրոնը երկար տարիներ ղեկավարել է Արմեն Իսահակյանը։ Նրա մահից հետո՝ շուրջ հինգ ամիս, տնօրենի պարտականությունները կատարում էր բուժկենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, ով զբաղեցնելու է փոխտնօրենի պաշտոնը։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան