Ուղիղ եթեր
Ներքին 19 րոպե առաջ - 18:09 17-11-2026

«Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել

Նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած քաղաքացու են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Գայանե Ի․-ն է, ով նոյեմբերի 15-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արամուս գյուղի «Հատիս» ռեստորանում տեղի ունեցող հարսանեկան արարողության ժամանակ՝ հարազատների ներկայությամբ, հանկարծամահ է եղել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: