Ուղիղ եթեր
Արտաքին 13 րոպե առաջ - 12:13 18-11-2026

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը մտադիր են քննարկել աշխարհի խաղաղության հարցերը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկեն «աշխարհի խաղաղությանը» վերաբերող հարցեր, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը:

«Երեք երկրների ղեկավարները խորը մտքերի փոխանակում կանցկացնեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով առաջիկա եռակողմ գագաթնաժողովի օրակարգը։

Դիվանագետը հավելել է, որ հանդիպման մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին և առաջարկել հետևել լուրերին։

Պուտինի, Սիի և Թրամփի եռակողմ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին՝ Շենժենում APEC գագաթնաժողովի շրջանակներում:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ սա կլինի երեք առաջնորդների միջև այս ձևաչափով առաջին շփումը: