Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 11:42 18-11-2026

2-րդ շարքում կայանելու, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար և այլ տուգանքներ: Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 28 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

Ըստ նախագծի՝ «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանների պահանջները խախտելու համար՝ 20 հազար դրամ՝ արտոնություններով։

««Կանգառն արգելվում է»՝ 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Մեքենան 2-րդ կամ ավելի հեռու շարքում տեղակայում՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։

Տարհանման տուգանքը՝ 29 հազար դրամ և 1,5 տուգանային միավոր։

Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։