Արտաքին 9 րոպե առաջ - 09:17 18-11-2026

Չինաստանի նախագահը կարևորել է համաշխարհային առևտրային համակարգի պահպանումը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները։

«Մենք պետք է վճռականորեն հավատարիմ մնանք կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգին, որի հիմքում ընկած է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, պահպանենք ազատ և բաց առևտուրն ու ներդրումները, և ապահովենք համաշխարհային արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությունն ու սահուն գործունեությունը», – ասել է նա Շենժենում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գործարար գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։