Ներքին 3 տարի առաջ - 20:15 08-12-2022

Նարեկ Մկրտչյանը Չինաստանի դեսպան հետ հանդիպմանը կարևորել է ոլորտի չինական լավագույն փորձի ու գիտելիքի ուսումնասիրումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացմանը, սոցիալական բնակարաշինության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

Նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Չինաստանի դեսպանության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ այս հանդիպումը ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված ևս մեկ առիթ է․

«Մենք կարևորում ենք սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով չինական լավագույն փորձի ու գիտելիքի ուսումնասիրումն ու փոխանակումը։ Հուսով ենք՝ համագործակցությունը կլինի շարունակական, և կարձանագրենք ցանկալի արդյունք»։

Դեսպան Ֆան Յոնգը ևս կարևորել է համագործակցության շրջանակի ընդլայման ուղղությամբ երկուստեք գործադրված ջանքերը՝ պատրաստակամություն հայտնելով այս ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկել․

«Հիմա Հայաստանը գտնվում է դժվար ժամանակահատվածում։ Շատ ընտանիքներ կան, որոնք աջակցության կարիք ունեն, և Չինաստանի դեսպանությունը կանի հնարավորը, որպեսզի կարողանա անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանց»։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն

Ձեզ գուցե հետաքրքրի