Ներքին 2 տարի առաջ - 18:22 23-11-2023

Նարեկ Մկրտչյանը ընդունել է Չինաստանի քաղաքացիական հարցերի նախարարության պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի գլխավորությամբ։

ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական երկարամյա բարեկամական հարաբերությունների դերն ու այս համատեքստում ընդգծել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։

«Մենք արդյունավետ համագործակցություն ունենք Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ և իրականացրել ենք համատեղ բազմաթիվ ծրագրեր։ Հուսով ենք, որ Քաղաքացիական հարցերի նախարարության հետ հետագա նախաձեռնությունները ևս շոշափելի արդյունք կունենան»,- նշել է նախարարը։

Ժան Չենգֆուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատվիրակության անդամները տպավորված են Հայաստանով։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը զարգացող երկրներ են, և պետք է միմյանց օգնենք, որ գտնենք զարգացման ճիշտ ճանապարհը։ Հայաստանից շատ բան ունենք սովորելու և շատ աշխատանքներ միասին անելու»,- նշել է պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ պատրաստակամ են տարբեր ոլորտներում իրականացնել փորձի փոխանակում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին։ Ժան Չենգֆուն նշել է, որ իրենք պատրաստակամ են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։

Այցի շրջանակում պատվիրակության անդամների մասնակցությամբ նախատեսվում են առանձին քննարկումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցեր՝ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»