Ներքին 14 րոպե առաջ - 14:18 10-11-2026

Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին:

«Ուզում եմ ցավակցել մահացածի ընտանիքի անդամներին և ընկերներին: Ցավոք սրտի,նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում: Կոնկերտ այս մահվան դեպքի մասին միայն կասեմ, որ տեղի է ունեցել սրտի կանգ: Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին չի բարձրաձայնվել: Անձը չի ունեցել ինքնազգացողության վատացում, այսօր առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից, բուժակն այցելել է, զննություն է կատարվել, հետո կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել, ապա գրանցվել է սրտի կանգ»,- նշել է Գալյանը:

Նախարարը հավելել է, որ այս մահվան դեպքը այս տարվա ընթացքում չորրորդն է:

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես ցավում ենք յուրաքանչյուր մահվան դեպքի հետ կապված: Նախորդ տարվա ընթացքում 20-ից ավելի մահվան դեպք է տեղի ունեցել, այս տարի սա արդեն մահվան 4-րդ դեպքն է: Այնպես է ստացվում, որ մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, երբեմն գտնվում են անազատության մեջ»,- ասել է Սրբուհի Գալյանը:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան