Ներքին 47 րոպե առաջ - 13:24 10-11-2026

Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. «Այսօր առավոտյան անազատության մեջ հանկարծամահ է եղել Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու, մեր պայքարի ընկեր Արսեն Գևորգյանը։ Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Արսենի մահը ողբերգություն է, որը մենք համարում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության ու քինախնդրության հետևանք։
Սա հերթական ծանր հիշեցումն է, թե ինչ ողբերգական հետևանքներ կարող է ունենալ քաղաքական հաշվեհարդարը։

Պահանջում ենք Արսենի մահվան բոլոր հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորապես ցավակցում է Արսենի ընտանիքին, հարազատներին, կուսակցական ու պայքարի ընկերներին։

Լույս իջնի Արսենի հոգուն»:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան