Ներքին 31 րոպե առաջ - 13:40 10-11-2026

Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան

Մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես՝ ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ի՞նչ պետք է անել, որ տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան։

Ես այս հարցի պատասխանը չունեմ, կարծում եմ՝ շատերն այս հարցի պատասխանը չգիտեն, և մենք պարտավոր էլ չենք այս հարցի պատասխանն իմանալ, որովհետև դա մեր աշխատանքը չէ, բայց կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելն աշխատանքային պարտականություն է:

Ճիշտ է՝ ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություն տալն է։

Թույլատրվում է. մի կախարդական մակագրություն, որի համար այնքան քիչ ջանք է հարկավոր, և որն այնքան մեծ ազդեցություն ունի»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան