Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:42 28-02-2022

Փետրվարի 27-ին Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում մեծ շուքով նշվել է Բուն Բարեկենդանի տոնը

Փետրվարի 27-ին Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում «Մրրո» հայազգային արվեստի պահպանման կենտրոնի, Ազգային ինքնություն և ընտրանի նախաձեռնության և Հայ Ասպետ հիմնադրամի նախաձեռնությամբ մեծ շուքով նշվեց Բուն Բարեկենդանի տոնը:
Օրվա խորհուրդը մեկնաբանեց Տեր Զենոն քհն. Բարսեղյանը, ծիսական մասը երգ ու պարով ներկայացրեց «Վարք Հայոց» ավանդական երգի-պարիխումբը, Հայ Ասպետ դպրոցի սաները` դիմակահանդես-թատերախաղով և ՀՀվաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, կատարելով ժողովրդականկատակերգեր: Ամենասիրված ու ամենաերջանկաբեր համարվող տոնը, որը բնության կենդանության կանչէ` մեծ պահքից առաջ մարդուն շրջապատող երևույթների նկատմամբ բարության, ուրախության, խաղի, խրախճանքի և առատաձեռնության դրսևորում, ներկայացվեց ըստավանդույթի:
Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում էամենաերկար պահքին: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Ձեզ Բարիկենտան մեզ Բարի Զատիկ:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում