Լայն հանրությանը հիմնականում հայտնի են թալանի մեկ֊երկու դարբնոց, որից ամենահայտնին թերևս ԱՆԻՖ հիմնադրամն էր։
Բայց ինչո՞վ է տարբերվում որևէ եկամտաբեր բիզնես ԱՆԻՖ֊ից, եթե լինելով ոլորտի մոնոպոլիստ` հայտարարագրում է հարկային վնաս։
Դիցուք պատգամավոր Արայիկ Հարությունյանի եղբոր հետ բազմաթիվ փաստերով ասոցացված «Մեդիա հաուս Արմենիա» ՍՊԸ֊ն, որը գովազդի վաճառքի անվիճելի առաջատարն է շուկայում, և որի բաժնետոմսերի 50 տոկոսն էլ պատկանում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը», 2025 թվականի արդյունքներով հայտարարագրել է հարկային վնաս։
Հավանաբար Նիկոլ Փաշինյանի ստեղծած միջավայրում միայն կոշիկի նորոգման կետերն են օգուտով աշխատում։
Հավելենք, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» ՓԲԸ֊ի հասույթը միայն գովազդից կազմել է 718.5 միլիոն դրամ։