Արտաքին 10 րոպե առաջ - 09:53 11-11-2026

Սպիտակ տունը պաշտպանել է Հեգսեթին՝ նրան իմփիչմենթ հայտարարելու փորձի կապակցությամբ

ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես դեմ է արտահայտվել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու փորձին։

«Վարչակազմը վճռականորեն դեմ է պատերազմի նախարար Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու մասին այս բանաձևին՝ խարդախ, քաղաքական դրդապատճառներով պայմանավորված փորձին, որն ուղղված է մեր մարտիկների դիրքերը, մեր երկրի Սահմանադրությունն ու մեր ազգային անվտանգությունը խաթարելուն», - ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Վարչակազմում կարծիք են հայտնել, որ այս «իմփիչմենթը, որն ուղղված է քաղաքական հաշիվներ մաքրելուն, խաթարում է ամերիկյան ժողովրդի կամքը»։

Սպիտակ տունն ընդգծել է, որ Հեգսեթն ընդամենը կատարել է հրամաններն ու ռազմական գործողություններ իրականացրել, սակայն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը իրավախախտում չէ, որի համար կարելի է պատասխանատվության ենթարկել։

«Վարչակազմը վճռականորեն դեմ է նախարար Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու մասին այս բանաձևին, քանի որ այն ուղղակիորեն խաթարում է մեր ազգային անվտանգության վերաբերյալ գերագույն գլխավոր հրամանատարի ընդունած որոշումներն ու ամերիկյան ժողովրդի կամքը», - ասված է փաստաթղթում։

Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մեսին նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել է Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթ հայտարարելու մասին բանաձևի նախագիծ։ Նա Հեգսեթին մեղադրում է առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի դեմ պատերազմ վարելու և լիազորությունները չարաշահելու մեջ։

Իմփիչմենթի մասին բանաձևը պետք է քվեարկության դրվի առաջիկա ժամերին։

Այս պահին Ներկայացուցիչների պալատը քվեարկում է հանրապետականների ընթացակարգային առաջարկի շուրջ՝ արգելափակելու Մեսիի՝ իմփիչմենթի մասին բանաձևը։

Որոշումն ընդունելու համար անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնություն։

Եթե առաջարկն ընդունվի, իմփիչմենթի մասին բանաձևը կմերժվի։ Եթե դա չհաջողվի, պալատը ստիպված կլինի քվեարկել իմփիչմենթի մեղադրանքների կետերի շուրջ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան