Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 11:23 30-03-2025

Փաշինյանի դեմ իմփիչմենթ չեն սկսում, որովհետև ամուր մեջք ունի. հարցում

Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը մտադիր է իմփիչմենտի ենթարկել Փաշինյանին, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթացը խորհրդարանական այն գործիքներից է, որը կարող է օգտագործվել կրիտիկական պահին։

«Այս պահին դժվարանում եմ խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ դա կախված է ոչ միայն խորհրդարանում ներկայացված տարբեր ընդդիմադիր ուժերի դիրքորոշումից, շատ առումներով կախված է փողոցում տիրող իրավիճակից և, իհարկե, ոչ ոք չի կարող բացառել, որ ինչ-որ պահի բարենպաստ դաշտ կձևավորվի, որը թույլ կտա այս գործընթացը սկսել»,- ասաց Աբրահամյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ինչու՞ այսքան ժամանակ Նիկոլ Փաշինյանի դեմ իմփիչմենտ չի սկսվում»։

Հարցվածների մեծ մասը դժվարացան պատասխանել, թե որբ է պատճառը, որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ Նիկոլ Փաշինյանն ամուր թիկունք ունի։ «Ինչ իմանամ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դժվարանում է նման հարցի պատասխանել։ «Դա նենց հարց ա, որ ես դրանից չեմ հասկանում, մեկ ուրիշի հարցրեք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Նիկոլ Փաշինյանի հետևում ինչ-որ մեկն է կանգնած։

«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ինքն ամուր թիկունք ունի, դեռ հանձնելու բաներ կա։ Նախկիններն էլ մի բան չէին, բայց սա գլուխգործոց է»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ