Ներքին 1 ժամ առաջ - 14:57 01-11-2026

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի «Կատարենք ներդրում հիմա՝ ավելի լուսավոր ապագա կերտելու նպատակով» խորագիրը կրող ամենամյա դրամահավաք-ընթրիքին և հանդես եկել ելույթով։

Այդ մասին տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից։

«Ելույթի առանցքում Հայաստանի ներուժի, մարդկային կապիտալի և ապագայի տեսլականի կարևորությունն էր։ Դեսպանն ընդգծեց, որ երկրի առաջընթացը պայմանավորված է ոչ միայն առկա մարտահրավերների հաղթահարմամբ, այլև մարդկանց տաղանդն ու ստեղծարար կարողությունները զարգացնելու հնարավորությունների ընդլայնմամբ՝ որպես հաջողված օրինակ մատնանշելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Երեկոյի հիմնական բանախոսն էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վազգեն Ալթունյանը մանրամասներ ներկայացրեց կառույցի տարեկան հաշվետվության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։

Դրամահավաքի միջոցներն ուղղվելու են մի շարք բնակարանաշինական և համայնքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ծնողների ընտանիքների համար բնակարանների կառուցմանը, Շենավան գյուղում բժշկական կենտրոնի հիմնմանը և Գյումրիում բազմաբնակարան շենքի կառուցմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ