ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր, որում Գրենլանդիան ներկայացված է որպես ամերիկյան հսկայական ռազմաբազա։
Հոկտեմբերի 31-ին հրապարակված պատկերում Գրենլանդիայի կղզին վերածված է ավիակրի՝ ռազմական ինքնաթիռներով, թռիչքուղիներով և անգարներով։
Կղզու կենտրոնում տեղադրված է ԱՄՆ դրոշը, իսկ պատկերի ներքևում գրված է՝ «Բարի գալուստ Գրենլանդիա»։
ԱՄՆ նախագահը հրապարակմանը լրացուցիչ բացատրություն չի կցել։