Ազգային ժողովի վերջին նիստերում ընդդիմադիր պատգամավորներից ոմանք բարձրաձայնեցին կոռուպցիոն ռիսկերով լի մրցույթների մասին, ինչին ի պատասխան որոշ տեղական չինովնիկներ շտապեցին պարզաբանումներ պահանջել և ներկայացնել։
ԱԺ պատգամավորը, ինքնին չհանդիսանալով «իրավապահ մարմին», բնականաբար չի կարող ներկայացնել կոռուպցիոն դրսևորումների ողջ ցիկլը, դրա փոխարեն ստորև ներկայացվող 2 մրցույթների արդյունքները (օրինակները բազմաթիվ են) ապացուցում են վերոգրյալը։
ՏԿԵՆ կողմից կազմակերպված ՏԿԵՆ֊ՀԲՄԱՇՁԲ֊2026/98Շ ընթացակարգով նախատեսված ավտոճանապարհներից մեկի ընթացիկ նորոգման նպատակով նվազագույն գին առաջարկած կազմակերպություն «Էկո բիլդինգ» ՍՊԸ֊ն 349 675 000 դրամով ճանաչվել է ընտրված (հաղթող) մասնակից, այն դեպքում, երբ նույն աշխատանքների իրականացման համար «Կապավոր» ՍՊԸ֊ն առաջարկել է 492 000 000 դրամ։
Նույն աշխատանքի համար 142 միլիոն 325 հազար դրամի տարաբերությունը ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Նմանատիպ իրավիճակ է ՏԿԵՆ֊ՀԲՄԱՇՁԲ֊2026/99Շ ծածկագրի մրցույթում, որտեղ առաջին և երրորդ տեղ զբաղեցրած կազմակերպությունների գնային առաջարկները միմյանցից տարբերվում են 119 միլիոն դրամով։
Այլ հարց է, որ մասնավորապես Հաշվեքննիչ պալատի կողմից հայտնի չէ գեթ մեկ հրապարակված նմանատիպ դեպք` իր հետագա շարունակությամբ։