Վերին Լարսում մարդիկ իրար վրա բարձրանալով փորձում են անցնել սահմանը, ճանապարհներին նաև 100-ավոր բեռնատարների հերթեր են․ Էդուարդ Այվազյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:45 29-09-2022
Վերին Լարսում իրավիճակը բավականին լարված է, հազարավոր մարդիկ են փորձում անցնել սահմանը։ Մենք ականատես ենք լինում, որ օրական 12 հազար մարդ փորձում է անցնել սահմանը։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախք Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը:

«Երկու օր առաջվա տվյալներով ավելի քան 80 հազար ՌԴ քաղաքացի արդեն հատել էր սահմանը։ Երեկ անգամ կադրերի ենք ականատես եղել, որ մարդիկ իրար վրա բարձրանալով, իրար վրա քայլելով փորձում են անցնել սահմանը, հեծանիվներով, ինքնագլորներով են փորձում անցնել, քանի որ շատ մեծ խցանումներ են, մարդկային հերթեր են՝ մարդկանց ինչ-որ միջոց է պետք, որ կարողանան դրանով մոտենալ սահմանին, դրա համար շատերը օգտագործում են այդ ինքնագլորները և հեծանիվները։ Ահռելի մեծ հերթեր են, մարդիկ մի քանի օր կանգնելուց հետո կարողանում են անցնել»։

Նա ընդգծեց, որ Վերին Լարսի անցակետը հիմա աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով։«Անգամ կարող եմ ասել, որ հատուկ ռեժիմ է մտցվել, որպեսզի մարդիկ կարողանան անցնել»։

Ինչ վերաբերում է այդ հերթերի հետևանքով բեռանփոխադրումների համար առաջացած խնդիրներին, նա նշեց, որ չնայած, բեռնատարները այլ անցակետով են անցնում սահմանը, սակայն ճանապարհները բավականին ծանրաբեռնված են։

«Ուստի, բեռնատարները նույնպես խուսափել չեն կարողանում մի քանի կիլոմետր ձգվող հերթերից։ Արդյունքում, այդ խցանումները, բնականաբար, խանգարում են նաև բեռնափոխադրումներին»։

Այվազյանը նաև նշեց, որ մի հետաքրքրիր փաստի է ականատես լինում վերջին շաբաթներին, մասնավորապես, ամռանը, երբ Հայաստանում մրգերի սեզոնն էր, հայկական բեռնատարները շատ էին կանգնում ճանապարհներին։

«Այն ժամանակ մեզ մոտ՝ Ախալցխայից հերթերը ձգվում էին բավականին երկար, նույն իրավիճակը նաև Թբիլիսիի ճանապարներին էր, որտեղ 100-ից ավել հայկական բեռնատարների հերթ էր։ Հիմա ճանապարհներին նույն վիճակը թուրքական բեռնատարների հետ է, Ախալցխայում դեպի Թբիլիսիի ճանապարհին կանգնած են տասնյակ, անգամ հարյուրավոր թուրքական համարներով բեռնատարներ և սպասում են, թե երբ իրենց թույլ կտան շարժվել սահմանի ուղղությամբ։

Այսինքն, ինչ պատերազմը սկսվել է Ուկրաինայում՝ թուրքական բեռնատարներն անընդհատ նման խնդիրներ ունեն։ Իհարկե, միամտություն է մտածել, որ հայկական բեռնատարները հիմա սկսել են առաջնահերթ սպասարկվել։

Ամենայն հավանականությամբ, սա կարող է կապված լինել Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիարռման հետ։ Միգուցե, որոշակի ստուգումներ են իրականացվում, ստուգում են, թե ինչ կա մեքենաներում, ինչ է արտահանվում։

Բայց հնարավոր է նաև, որ այն ապրանքատեսակները, որոնց ՌԴ մատակարարում իրականացվում էր ԵՄ անդամ պետություններից՝ հիմա փորձում է արվում ներմուծել Թուրքիայի միջոցով։

Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ բավական սերտ համագործակցություն է իրականացնում և չի բացառվում, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է օգնել Ռուսաստանին՝ շրջանցելու այն սանկյցիաները, որ կիրառել է միջազգային հանրությունը։

Շատ հնարավոր է, որ իրենք տարբեր երկրներից ստացվող տարբեր տեսակի բեռներ փորձում են տեղափոխել ՌԴ հենց այդ բեռնատարների միջոցով։ Սա կարծում եմ շատ հանարվոր տարբերակ է»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին