Ներքին 1 տարի առաջ - 21:07 01-07-2025

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել․

«2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։

Նախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը ընդգծել են, որ Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել։

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հավակնոտ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս համապարփակ շրջանակը վկայում է հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին և արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները, ինչպես նաև հաստատվել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին ՀՀ օրենքով։

Ավելի խորը գործընկերության համատեղ տեսլական

Գործընկերության նոր օրակարգը ձևակերպում է ավելի խոր, ամուր և դիվերսիֆիկացված գործընկերության տեսլական։ Այն նպատակ ունի իրացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջ ներուժը՝ ուղղորդելով ջանքերը դեպի ուժեղացնելու Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայուն զարգացան ամրապնդմանը։ Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել Եվրոպական միության հետ՝ խթանելու ավելի անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա, ինչպես նաև նպաստելու խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում։

Համագործակցության առաջնային ոլորտներ
Գործընկերության օրակարգը սահմանում է համագործակցության կոնկրետ գործողություններ՝ ընդգրկելով մի շարք ոլորտներ և արտացոլելով ընդհանուր շահերի լայն շրջանակ։ Հիմնական առաջնահերթությունները ներառում են՝

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և լավ կառավարման ամրապնդում. իրավունքի գերակայության ամրապնդում, արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջմղում, կոռուպցիայի դեմ պայքար և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովում։

Ազատության, շարժունակության և անվտանգության խթանում. վիզաների ազատականացման շուրջ կառուցվածքային երկխոսության առաջմղում, սահմանների կառավարման ամրապնդում և իրավապահ մարմինների համագործակցության խորացում՝ կազմակերպված հանցավորության և այլ ընդհանուր անվտանգության մարտահրավերների դեմ պայքարելու համար։

Արտաքին և անվտանգության քաղաքականության համագործակցության խորացում. անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլի մեկնարկ՝ Հայաստանի դիմակայունությունն ու կայունությունը բարձրացնելու, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարելու համար։

Տնտեսական դիմակայունության և փոխկապակցվածության խթանում. կայուն տնտեսական աճի խթանում տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում կապակցվածության ընդլայնման միջոցով՝ համահունչ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» ռազմավարությանը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ։

Առևտրի և տնտեսական ինտեգրացիայի ընդլայնում. երկկողմ առևտրի հետագա դիվերսիֆիկացում և շուկայի հասանելիության բարելավում՝ ներառյալ ԵՄ ստանդարտներին և տեխնիկական կանոնակարգերին աստիճանական մերձեցում։

Մարդկանց միջև կապերի խթանում. հասարակությունների միջև ավելի խորը կապերի խթանում՝ հետազոտությունների և նորարարությունների, կրթության և երիտասարդների շարժունակության, ինչպես նաև մշակույթի ոլորտում ընդլայնված համագործակցության միջոցով։

Հաջորդ քայլեր
Բանակցությունների ավարտից հետո Գործընկերության օրակարգի համաձայնեցված տեքստը կանցնի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապատասխան ներքին ընթացակարգերով։ Ընդունումից հետո Օրակարգը կծառայի որպես համագործակցության ուղենիշ։
Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական միության հետ այս հավակնոտ նոր փուլի մեկնարկին՝ ի շահ մեր քաղաքացիների և խաղաղ ու բարեկեցիկ տարածաշրջանի խթանման»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում