Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ո՞վ է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման հեղինակը և ինչու՞
ՌԴ Սվերդլովսկի մարզում և Եկատերինբուրգում իրավապահների կողմից ադրբեջանական էթնիկ բանդիտական խմբավորման չեզոքացումը, որի հետևանքով իրավապահներին դիմադրած ազերի 5 հանցագործ ոչնչացվել էր, կտրուկ սրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունները... Ի պատասխան ռուս իրավապահների գործողությունների պաշտոնական Բաքուն նախ՝ ակտիվացրեց ռուսասատանում ադրբեջանաթուրքական լոբբիստական ցանցին, հետո չեղարկեց որոշ ռուս-ադրբեջանական համատեղ միջոցառումներ, իսկ այսօր էլ Ադրբեջանում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներին է ստորացնելով բերման ենթարկում և փակում դրանք...
Փաստորեն, Բաքումիր այս քայլերով ապացուցում է, որ ՌԴ-ում գործող ադրբեջանական հանցավոր խմբավորումների հետևում կանգնած է ինքը.... Բացի այդ, որքան հասկանում եմ, Բաքվին շատ ձեռնտու է այս ամենը և չի բացառվում, որ ռուս իրավապահների գործողությունների հետևում կրկին ադրբեջանական լոբբիստներն են, որոնք ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը խզի կապերը ՌԴ-ի հետ... Սա հստակ մշակված ծրագիր է, որի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Իսրայելը և Թուրքիան...
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների էլ ավելի սրման պարագայում, չի բացառվում, որ Բաքուն դիմի Անկարային և ՊԱՇՏՈՆԱՊԵՍ խնդրի ՄԵԾԱԹԻՎ զորքեր տեղակայել Ադրբեջանում՝ այսպես կոչված ռուսական էքսպանսիան զսպելու նպատակով... Իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պաշտոնապես իր բազաները տեղակայելով Ադրբեջանում անմիջական մոտենում է ՌԴ հարավային և Իրանի հյուսիսային սահմաններին՝ պլացդարմ ստեղծելով ապագայում ծավալվելու դեպի Հյուսիսային Կովկաս և Ատրպատական՝ պայթեցնելով ՌԴ-ն և Իրանը ներսից...
Մինչև հիմա Ադրբեջանում տեղակայված թուրքական և իսրայելական փոքրաթիվ զորքրերը հիմնականում գործել են Արցախի և Հայաստանի դեմ (մասամբ նաև Իրանի) , իսկ այս պարագայում, դրանց թիվը շեշտակի կմեծանա և արդեն բացահայտ կգործի արդեն ՌԴ-ի և Իրանի դեմ... Ավելին՝ 2020 թ-ից հետո օկուպացված Արցախում կառուցված Զանգելանի, Լաչինի և Ֆիզուլիի օդանավակայանները, որոնք ըստ որոշ լուրերի օգտագործվում են Իսրայելի կողմից, հենց կդառնան թուրքական՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներն Ադրբեջանում...
Հիմա արդեն պարզ է, թե ինչու՞ էր Էրդողանը Անկարա կանչել անողնաշար Նիկոլին... Էրդողանը կոնկրետ հրահանգներ է տվել կապիտուլյատին, որ վերջինս չեզոքացնի ռուսական ազդեցությունը Հայաստանում և ամեն գնով աջակցի թուրք-ադրբեջանկան տանդեմի և նրանց տերերի շահերի սպասարկամը... Չի բացառվում, որ Էրդողանը նաև պահանջել է Նիկոլ Անհողից անհրաժեշտության դեպքում ապահովել թուրքական զորքերի տեղափոխումն Ադրբեջան Հայաստանի օդային և ցամաքային տարածքներով, քանի որ Վրաստանը, ինչպես 2022 թ-ի ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո, մեծ հավանականությամբ, հիմա էլ թույլ չի տա իրեն ներքաշելու հերթական հակառուսական խաղի մեջ...
Արևմուտքը, Իսրայելը և Թուրքիան մինչև Իսրայելի կողմից Իրանի վրա հունիսյան հարձակումն այս տարվա փետրվարին փորձեցին սրել ռուս-ադրբեջանական հարաբերությունները և իրենց այդ ծրագիրն իրականցնելու համար և որպես Իրանի դեմ իսրայելական ագրեսիայի թիկունքից ապահովող՝ կազմակերպելով Բաքու-Գրոզնի ինքնաթիռի հետ զարմանահրաշ պատահարը, որի արդյունքում ինքնաթիռը կործանվեց ղազախական Ակտաուում... Բայց որքան էլ Ալիևը, նույնիսկ ագրեսիվ հռետորաբանություն օգտագործեց, բայց Մոսկվան շատ մեղմ արձագանքեց Բաքվից հնչող անտակտություններին և ռուս-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ չսվեցին և "անհրաժեշտություն" չեղավ թորքական՝ ՆԱՏՕ-ի մեծաթիվ զորքերի տեղափոխումն Ադրբեջան...
Իսրայելի հունիսյան ագրեսիան Իրանի դեմ մեծ մասամբ ձախողված է, ռուս-ուկրաինական հակամարտության վերջը չի երևում և Կիևը գործերը մարտի դաշտում այնքան էլ լավ չեն և այստեղ Արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի շահերը կրկին համընկան և սկսվեց նոր պլանի իրագործումը՝ ամեն գնով խզել Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները, որի արդյունքում ՌԴ-ի դեմ կբացվի երկրորդ ճակատը, ՌԴ-ին Նիկոլի ձեռամբ վերջնական դուրս կշպրտեն Հայաստանից, Իրանն ու Ռուսաստանն ապագայում քանդելու և Ադրբեջանին որոշ տարածքներ նվիրելու խոստման համաձայն Ադրբեջանն էլ կդառնա պլացդարմ ՌԴ-ի և Իրանի դեմ...
Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի և՛ Ալիևին և նրա հովանավորներին և կքաջալերի վերջիններիս նոր ծրագրեր իրականցնել ՌԴ-ի դեմ...
Մոսկվան 2020 թ-ից ի վեր Կարավային Կովկասում զիջումների է գնում Անկարային և Բաքվին՝ կատարելով գրեթե նրանց բոլոր ցանկությունները՝ չհասկանալով, որ նախ՝ 21-րդ դարում որտեղից վռնդվում ես, ապա 99 տոկոսով էլ հետ չես վերադառնում և երկրորդը՝ Էրդողանի համար Հայաստանը ոչինչ է, նա իր նեոպանթուրանական և նեոպանօսմանական ծրագրերով առաջնայինը հարվածելու է Ռուսաստանին, նախ՝ նրանից խլելով առաջնայինը Հյուսիսային Կովկասը և Պովոլժեի մահմեդականներով բնակեցված տարածքները, հետո հարվածելու է Իրանին՝ նրանից խլելով թուրքերով բնակեցված երկրի հյուսիս-արևմուտքը... Թեհրանում դա շատ լավ հասկանում են և կտրուկ դեմ են Զանգեզուրի միջանցքին, իսկ Մոսկվան դեռ Էրդողանի հետ խաղերի մեջ է...
Ենթադրում եմ, որ Մոսկվայում որոշ մտքի գիգանտներ փորձում են բարտեր անել՝ Սիրիան և Հարավային Կովկասը տալ Թուրքիային Ուկրաինայի որոշ տարածքների և Ղրիմի դիմաց՝ չհասկանալով, որ հենց Արցախից է Թուրքիան քանդում Ռուսաստանը և էլ ավելի է արագացվելու ՌԴ-ի կազմաքանդման գործընթացը...