Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 01-07-2025

Օրակարգ․ Նիկոլիզմը 30 տարվա լափամանի «գաղափարախոսության» ծնունդն է․ Արմեն Մանվելյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արմեն Մանվելյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես ՀԷՑ-ը պետականացնելու նախագծի ու դրա ընդունման հետևանքների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ամոթալի արշավի, ուժայինների կողմից Վեհարան ներխուժելու փորձի, Միքայել և Բագրատ Սրբազանների կալանավորման, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած աջակցության, ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող լարվածության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Մանվելյանը նկատեց, որ նիկոլիզմը 30 տարվա լափամանի «գաղափարախոսության» ծնունդն է․

«Լիովին համաձայն եմ Սրբազանի [Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի-խմբ․]հետ, որ մենք փոսի մեջ ենք հայտնվել և չենք փորձում նույնիսկ հասկանանք՝ առաջինը՝ ինչո՞ւ ենք մենք հայտնվել էս փոսի մեջ, ի՞նչ սխալներ ենք թույլ տվել և ամենակարևորը՝ ինչպե՞ս էդ փոսից դուրս գալ։ Հիմա, եթե մենք նախկինում մեր գործած տասնյակ սխալները չփորձենք վերլուծել, չհասկանալ, մենք էս փոսից դուրս չենք գա։ Եվ մենք պետք է մի բան էլ հասկանանք․ մենք ինչքան էլ էսօրվա գործող քաղաքական ռեժիմի ատելով ատենք, ինչը նորմալ է էլի, նորմալ՝ ազգային մտածելակերպի հայերի համար, բայց նաև պետք է հասկանանք, որ սա մեր դիագնոզ է՝ էն հիվանդության, որի մեջ հայ ժողովուրդը տառապել է 30 տարի, և քաղաքական էլիտա կառուցելու փոխարեն, ազգային, հայ, էլիտա, սենց ասեմ ազգային վերնախավ ստեղծելու փոխարեն, մենք ստեղծել լափամանին մոտ կանգնած իշխանական համակարգ, որը քրեալիգարխիկ է։ Եվ էս լափամանի գաղափարախոսություն բերել նրանց, որ էս մարդիկ են եկել։ Այսինքն՝ մենք ստեղծել ենք հիվանդ, բավական անբարո համակարգ, և էդ անբարո, հիվանդ համակարգը ծնել է հենց էս նիկոլիզմ կոչվողը»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ՀԷՑ-ը խլելուց հետո էլեկտրաէներգիան առնվազն 2 անգամ կթանկանա։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները