Մինչ պաշտոնական Երևանում հնչում են գլոբալ բնապահպանական հայտարարություններ, իրականում COP17-ի ձևաչափը վերածվել է տեղական խնդիրների և բնապահպանական ձայների կոշտ ճնշման հարթակի:
Հաղորդման այս թողարկման ընթացքում բնապահպան, ակտիվիստ Նարե Արամյանի հետ խոսել ենք այն մասին, թե ինչպես են իշխանությունները փորձում «սրբագրել» երկրի պատկերը միջազգային հյուրերի առաջ:
Կեղծավորություն թե՞ բոյկոտ
COP17-ի և միջազգային ձևաչափերի բոյկոտի հարցում ակտիվիստները վստահ են՝ սա միայն առանձին երկրների կամ ժողովուրդների բոյկոտ չէ. պետությունները հաճախ չեն ներկայացնում սեփական ժողովուրդների իրական շահերը:
Անզիջում պայքար մինչև վերջ
Ակտիվիստները չեն պատրաստվում լռել և շարունակելու են պաշտպանել հանրային առողջապահության, անվտանգության և շրջակա միջավայրի դիրքորոշումը՝ անկախ նրանից, թե ինչպիսի միջազգային միջոցառումներ են հյուրընկալվում Հայաստանում:
Ուշ, բայց անխուսափելի արդյունք
COP17-ի ֆոնին ծավալված ճնշումների մասին խոսելիս Նարե Արամյանն ընդգծել է՝ նույնիսկ եթե պայքարի արդյունքները տեսանելի լինեն մի փոքր ուշ, դրանք միանշանակ լինելու են, հանրային դիմադրությունն իր պտուղները տալու է, և բնապահպանական շահերի ոտնահարումն անհետևանք չի մնա:
Անկախ հանգամանքներից
Պայքարը շարունակվելու է անկախ նրանից, թե ինչ միջազգային միջոցառումներ կամ ճնշումներ են տեղի ունենում երկրում:
Երիտասարդների սերնդափոխությունը
Չնայած խոչընդոտներին՝ այսօրվա երիտասարդ սերունդն ավելի հետևողական է պայքարում իրավունքների, քաղաքացիական հասարակության կայացման և արժեքների տարածման համար՝ փոխարինելու գալով ավագ սերնդին:
Տեսանյութ: