Ներքին Միտք 3 ամիս առաջ - 21:07 12-05-2026

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ընտրական գործընթացի նախաշեմին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «մեծ հանդիսավորությամբ» ընդունեց «էթիկայի կանոնագիրք», որտեղ խոսվում էր հանդուրժողականության, քաղաքական հակառակորդների նկատմամբ հարգանքի, զսպվածության և ատելության խոսքի մերժման մասին։

Սակայն այս «արժեհամակարգային» հայտարարություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակային ելույթում հայտարարում է․
«Չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիտ Բելառուսից բերելու եմ, ենթարկեմ պատասխանատվության, ոչ ոք չի փրկելու»։

Սա պետական իշխանության ղեկավարի կողմից հնչեցված բացահայտ սպառնալիք է, որը բառացիորեն փոշիացնում է սեփական կուսակցության ընդունած «էթիկական նորմերը» և մերկացնում իշխանության իրական քաղաքական մշակույթը։

Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն։
Այս հաջորդականությունը քաղաքական առումով չափազանց վտանգավոր է։

Ստեղծվում է մի պատկեր, որտեղ վարչապետի հրապարակային սպառնալիքներին գրեթե ակնթարթորեն հաջորդում են իրավապահ և դատախազական պատժիչ գործողությունները։ Նման պայմաններում այս գործընթացը սկսում է ընկալվել որպես քաղաքական պատվերի իրականացում։

Սա արդեն ոչ միայն քաղաքական էթիկայի խախտում է, այլ պետական ինստիտուտների հեղինակազրկման գործընթաց։

Երբ երկրի ղեկավարը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում, իսկ դրանից անմիջապես հետո ակտիվանում են ուժային կառույցները, առաջանում է չափազանց վտանգավոր տպավորություն, որ իրավապահ համակարգը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Ժողովրդավարական պետություններում սա այն կարմիր գիծն է, որի հատումը պետությունը տանում է դեպի վախի, ճնշման և ընտրովի արդարադատության մթնոլորտ։

Առավել ցնցող է այն, որ Փաշինյանը քաղաքական պայքարը գիտակցաբար տեղափոխում է անձնական և ընտանեկան տիրույթ։ Քաղաքակիրթ քաղաքական մշակույթում անթույլատրելի է քաղաքական հակառակորդի ընտանիքի անդամներին թիրախավորելը, առավել ևս՝ երկրի ղեկավարի մակարդակով։ Սա Փաշինյանի քաղաքական և հոգեբանական նյարդային վիճակի ցուցիչ է։

Փաշինյանի բառապաշարը վաղուց արդեն դուրս է պետական գործչին վայել հռետորաբանության սահմաններից։ Այն ավելի ու ավելի է հիշեցնում փողոցային հաշվեհարդարի լեզու, որտեղ քաղաքական հակառակորդը դիտարկվում է «ոչնչացման ենթակա թիրախ»։

Սա չափազանց վտանգավոր միտում է հատկապես ընտրություններից առաջ, երբ իշխանությունը պարտավոր է երաշխավորել հավասար մրցակցություն, քաղաքական հանդուրժողականություն և իրավապահ մարմինների չեզոքություն։ Սրա փոխարեն, հանրությունը տեսնում է սպառնալիքների, ագրեսիվ հռետորաբանության և ուժային մեխանիզմների քաղաքականացման վտանգավոր համադրություն։

Փաշինյանի հիստերիկ և ագրեսիվ հռետորաբանությունը քաղաքական անապահովության, աճող վախերի և վերահսկողության կորստի զգացողության արտահայտություն է։

Այս իրավիճակում առավել կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չտրվեն սադրանքներին և շարունակեն պայքարը՝ հունիսի 7-ն իրական փոփոխությունների, իշխանափոխության օր դարձնելու համար:
«Բարգավաճ Հայաստանը» բազմիցս հայտարարել է, որ կողմնակից է մրցակցային, քաղաքակիրթ և բովանդակային ընտրապայքարի։ Սակայն ակնհայտ է նաև, որ գործող իշխանությունը փորձում է քաղաքական գործընթացը տեղափոխել ճնշումների, վախի և ռեպրեսիվ մեթոդների դաշտ։

Հունիսի 7-ի ընտրություններն այսպիսով դառնում են ոչ միայն իշխանափոխության հնարավորություն, այլ նաև Հայաստանի պետական և քաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվե՝ ժողովրդավարության և իրավունքի՞, թե՞ սպառնալիքի, վախի և քաղաքական հաշվեհարդարի պետության միջև»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից