Ըմբշամարտի աշխարհի առաջնությունից նաև բրոնզե մեդալ ունենք. Գևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Երրորդ տեղի համար գոտեմարտում Թադևոսյանը 4։1 հաշվով հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովին։ Թադևոսյանի հաղթանակը գրանցվել է վերջին վայրկյաններին ներկայացված չելենջից հետո, իսկ ուկրաինացի ըմբիշը նեղացել է և չի շնորհավորել Գևորգին։
Սա Թադևոսյանի առաջին մեդալն է UWW-ի մեծահասակների մրցաշարերում։