Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:44 04-01-2025

Շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ, մեր պայքարը պատվի մասին է․ Բագրատ Սրբազան

Մենք 2025 թվական ենք մուտք գործել և չենք կարող չանդրադառնալ ամբողջ 2024 թվականի մեր անցած ճանապարհին, բնականաբար ոչ բոլոր մանրամասնություններով։ Այս մասին ուղերձով դիմելով ժողովրդին, ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Այս մասին անընդհատ խոսել ենք, կարծում եմ այս պահին այլևս կարիքը չկա, մանրակրկիտ մանրամասնություններով անդրադառնալ թե՛ մեր վերելքներին, թե՛ մեր վայրէջքներին, մեր ձեռքբերումներին, մեր թերացումներին, այն հիմնական ուղղությանը, որ միտված է մեր երկրի ազատագրմանը չարիքից, հակառակորդից ազատագրմանը, ստից, կեղծիքից ազատագրմանը, որի մասին մենք հայտարարել ենք դեռևս 2024 թվականի ապրիլ 13-ին Ոսկեպարում։

Շատերը մոռացել են այդ մասին, բայց մեր պայքարի շարժման ընթացքը չի մոռացել այդ մասին։ Մենք հետևողականորեն ամենօրյա դրությամբ, եթե չասեմ ամեն ժամ, խոսել ենք այս մասին, որ այս ընդհանուր շարժումը, պայքարը չարիքի վերացման, ստի կասեցման, կեղծիքի կասեցման, կեղծիքը վերացնելու միտվածություն ունի։ Մենք հոգևոր ու բարոյական բովանդակություն ենք բերել այսպես կոչված, քաղաքական դաշտ։ Այս պայքարը եղել է և մնում է մեր կենսագրության մասին, մեր պատվի մասին, մեր ուրախության վերականգնման և ուղղամտության մասին։

Ոմանց համար սա կարող է վերացական թվալ դա, որովհետև ճշմարիտ հարթության փնտրտուքն իրենց համար ընդհանրական բնույթ չի ունեցել, այլ անձնական։ Ես այդպիսի մարդկանց, անկախ նրանից, նրանք քաղաքական գործիչ են կամ այլ տեսակի, համարում եմ խոսքի վաճառականներ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին