Oragir.News-ի տաղավարում հյուրընկալվել է Հրանտ Միքայելյանը, ում հետ զրույցում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական զարգացումները և ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդդիմադիր դաշտում առկա վիճակին․ նշվել է, որ կան երեք հիմնական ընդդիմադիր ուժեր, որոնցից Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը բանտարկված են։
Ընդգծվել է, որ նորմալ վիճակ չէ, երբ ընդդիմության ողջ ղեկավարությունը գտնվում է բանտում կամ կալանքի տակ, ինչը վկայում է ավտորիտար իրավիճակի մասին։ Բացի ներքաղաքական խնդիրներից, քննարկվել են արտաքին գործոններն ու ճնշումները, որոնք ազդեցություն են ունենում երկրի ներքին կյանքի, ընդդիմության և ազգային ինստիտուտների վրա։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՀԷՑ-ի պետականացման գործընթացին, դրա տնտեսական ու քաղաքական հետևանքներին, հնարավոր փոխհատուցման մեխանիզմներին, ինչպես նաև սովորական քաղաքացու վրա հնարավոր ֆինանսական բեռին ու սակագնային ռիսկերին։
Տեսանյութ: