Ներքին 4 տարի առաջ - 15:38 19-12-2021

Նիկոլիզմը պայմանավորված երկիրը տանում էր (է) կործանման․ Արարատ Ղուկասյան

Իսպանիայում Վալենսիայի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը իր մտահոգությունն է հայտնել հայրենիքում տիրող իրավիճակի հետ կապված․

«Այնքան աններելի են ՔՊ-ի ազգադավ գործերը, որ նախկինների, ներկաների, հիմարությանների և մյուսների գործած մեծ ու փոքր մեղքերը մի կերպ ներվում են, անգամ` մոռացվում։

Նիկոլիզմով ասպարեզ եկողները և, այնուհետև, նրան «դավաճանողները», արհամարհողները և, ինչ-որ տեղ, ատողները, արժանանում են ռեժիմի դաժան դատաստանին, որը, սկզբնապես, պայմանավորվում է, ֆաս հրամանի տակ, նրանց վրա քֆուրչի ֆեյքերի անողոք հարձակումներով, այնուհետև` նրանց վարկաբեկումներով, դե իսկ վերջում, նախկինի պիտակավորմամբ` դատական շինծու գործեր հարուցելով, ձերբակալելով ու ասպարեզից նրանց փնթիավարի հեռացնելով։

Ժողովուրդը հավատում էր հեղափոխությանը, մինչդեռ նիկոլիզմը պայմանավորված երկիրը տանում էր (է) կործանման։

Եվ հիմա, նախկինների հանդեպ ատելությունն ու նրանց հնարավոր վերադարձի վախն այնքան է արմատավորվել դեգրադացված հասարակության մեջ, որ դեռևս մեծամասնությունը նախընտրում է փաշինյանական ռեժիմի ազգակործան քաղաքականությունը, քան թե քրեաօլիգարխիկ տարրի վերադարձը։

Այդ իսկ պատճառով, նույն հասարակությունը ներում է Նիկոլի ցանկացած դավաճանություն։ Դե իսկ, ովքեր չեն ներում, նրանք արժանանում են փողի համը տեսած, նախկիններից կերակրատաշտը, կաշառակերությունն ու այլ մենաշնորհներ խլած, ուժայինների պատնեշի հետևում թաքնված, աթոռներից կառչած և իրենց ժողովրդի մանդատ ստացած և նրա կամքը կատարող հորջորջողների մի ողջ բանակի անողոք գրոհներին»,-ասում է հայ համայնքի նախագահը, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք առաջարկում։

«Ո՞րն է ելքը․ գործադուլը (հատկապես` ուժային կառույցների), աշխատանքը կորցնելու բարդույթը սպանելը եւ հայրենիքի փրկությամբ մտահոգված 100.000 ՀԱՅԻ փողոցային միասնական պայքարը»։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները