Արտաքին 57 րոպե առաջ - 19:20 31-10-2026

Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են

Հնդկաստանի Դելի քաղաքում կոշիկների գործարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել, և ևս երկուսը վիրավորվել են։

Ըստ Times of India-ի՝ տեղական լրատվամիջոցների հղումով, հրդեհը բռնկվել է Մանգալպուրի արդյունաբերական գոտում գտնվող գործարանի նկուղային հարկում։

Շենքից անգիտակից վիճակում փրկված վեց անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից չորսը մահացել է, երկուսը շարունակում են գտնվել բժշկական հսկողության տակ։

Հրդեհը մարեցնելու համար ներգրավվել է ավելի քան 20 հրշեջ-փրկարարական խումբ։ Հրշեջ-փրկարարական աշխատանքները տևել են մոտ չորս ժամ՝ գործարանում առկա բարձր այրվող նյութերի, այդ թվում՝ ռետինի և քիմիական նյութերի պատճառով:

Ոստիկանությունն ու դատաբժշկական փորձագետները սկսել են հետաքննություն դեպքի պատճառների վերաբերյալ: Մասնավորապես, մասնագետները ուսումնասիրում են շենքի հատակագիծը, մուտքերի և ելքերի առկայությունը և հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վիճակը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
21:14 Երևանում՝ Բարձրաբերդի փողոցում, ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրը լցվում է նկուղներ