Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
Մինչև շարքային զինվոր չլինես, երբեք գեներալի չես կարող հասնել։ Սա մի փիլիսոփայական ուղղություն է, որը հուշում է, որ մարդը պետք է անցնի զինվորական ծառայության բոլոր հոգեբանական փոփոխությունները, որպեսզի նա կարողանա դառնալ արդյունավետ հրամանատար, ներքին հարաբերությունների գիտակ։
Մարդ, ով ապրել է ինչպես զինվորական ծառայության ստորին դժվարությունները, այլև կանոնադրական ու ոչ կանոնադրական հարաբերությունները։
Բանակի մասին դատողությունները զինվորների միջև հարաբերությունների դիտանկյունից երբեք իրական լուծում չի բերելու, ընդհակառակը` զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու։
Իսկ լուծումը սկսվում է բանակի ամենավերևի էշելոնից, այն փիլիսոփայությունից ու իդեալներից, որոնք հրամցվում են 18+ տարեկան զինվորին, սպային։ Առանց այդ իդեալների, ծառայությունը դառնում է «Солдат спит, служба идёт», իսկ դա դառնում է «պայքար լավ ապրելու համար»:
Ո'չ մի լուծում, ո'չ մի առաջարկ իմաստ չունեն, եթե դրանք համալիր չեն։ Մի առիթով ասել եմ` այս որակի իշխանության պարագայում մենք նույնիսկ միջուկային զենք ունենալու պարագայում էինք դատապարտված...