Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեխաների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 15-ամյա Հրանտ Ա․-ն, 15-ամյա Արսեն Չ․-ն և 15-ամյա Արման Կ․-ն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: