Ուղիղ եթեր
Ներքին 21 րոպե առաջ - 15:30 18-11-2026

Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Գավառում տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Նորատուս-Գավառ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 15-ամյա Ռաֆայել Բ․-ի հոգեհանգստի արարողությունը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան պատանիները՝ 17-ամյա Դավիթը և 15-ամյա Ռաֆայելը, Գավառի «Բայազետ հոլլ» ռեստորանային համալիրում ընթացող հարսանեկան խնջույքից դուրս են եկել ծխախոտ գնելու նպատակով, ինչի ընթացքում էլ տեղի է ունեցել ողբերգական պատահարը։

Մեր ունեցած տվյալներով՝ վթարի հետևանքով 17-ամյա Դավիթը լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել, ինչի պատճառով էլ բժշկական հաստատություն չի տեղափոխվել։ Պարզվել է նաև, որ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան պատկանել է 17-ամյա պատանու հորը։ Դեպքից հետո հայրն ու որդին ներկայացել են ոստիկանություն՝ պարզաբանումներ և ցուցմունք տալու համար։

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում շարունակվում է նախաքննությունը՝ դեպքի բոլոր հանգամանքները և վթարի առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, այդ թվում՝ պարզելու համար, թե արդյոք վարորդը վթարի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, թե ոչ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Մահացած 15-ամյա Ռաֆայելը հարսի քրոջ որդին էր, իսկ պատանիները սովորում էին Գավառի ավագ դպրոցում։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ