Այսօր Ազգային ժողովի դիմաց «Մարտական եղբայրություն» կուսակցությունն ակցիա է իրականացրել՝ ընդդեմ Ալիևի կողմից պարտադրված սահմանադրական հանրաքվեի իրականացման։
«Հիմա բոլորը քննարկում են, թե ոնց է պետք հանձնվել, ոնց ճիշտ բանակցել, որ Ադրբեջանը մեր վրա չհարձակվի։ Որևէ մեկը չկա, որ ասի՝ Ադրբեջանը եթե փորձի հարձակվել, համապատասխան արձագանք կլինի այստեղից և դիմադրություն ցույց կտա հարկ եղած դեպքում»,- նշեց ակցիայի մասնակից, 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական եղբայրություն» կուսակցության անդամ Մասիս Շիրոյանը։
«Իրենցից որևէ մեկը կարող է կանգնել և հստակ ասել՝ Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Հենց այդ հարցը տալիս ես, իրենց այնպես են պահում, ինչպես սատանան՝ խաչ տեսնելուց, փորձում են ամեն կերպ խուսափել»։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը վեց տարի շարունակ իշխանությաը ոչ միայն վերակենդանացնում են այլ նաև մեծ ուժ տալիս:
«Վեց տարի շարունակ նույն բանն ասելով՝ «մենք թույլ ենք, մենք չենք կարող», հասցրել են մի իրավիճակի, երբ ժողովուրդը սկսել է հավատալ դրան։ 2020 թվականի նոյեմբերի Նիկոլը և 2026 թվականի Նիկոլը տարբեր մարդիկ են՝ տարբեր հնարավորություններով, տարբեր ուժովն»,-ընգծեց Մասիս Շիրոյանը:
Անդրադառնալով կուսակցության հետագա գործունեությանը՝ Շիրոյանը նշել է, որ իրենք փորձելու են ընդլայնվել և հասարակության շրջանում ներկայացնել իրենց գաղափարները։
«Մենք ստեղծվել ենք 2021 թվականի սեպտեմբերի 26-ին՝ հիմնականում պատերազմի մասնակիցներով։ Մենք տեսել ենք այդ թշնամուն, մենք գիտենք՝ ով է այդ թշնամին, մենք պատերազմը մեր մաշկի վրա ենք զգացել, և հասկանում ենք, որ դա այն թշնամին չէ, ինչպես ներկայացնում են ձեզ այստեղ՝ Երևանում։ Խաբում են, թե մի հզոր, չգիտեմ՝ Չինաստանի պես թշնամի ենք ձեռք բերել։ Մեր քաշային կատեգորիայում գտնվող, մեզնից ոչ ավել, ոչ պակաս թշնամի է, որին կարելի է դիմադրել»,- հավելեց նա։
Շիրոյանը նաև ընդգծել է, որ իրենց կուսակցությունն իրեն համարում է Հայաստանում գործող հիմնական գաղափարական ընդդիմադիր ուժը։
Շիրոյանի խոսքով` իրենք իենց համարում են Հայաստանում գործող հիմնական ընդդիմություն, գաղափարական ընդդիմություն, որովհետև ուղղակի իրար հայհոյելը գաղափարական հարց չէ։