Ներքին 3 տարի առաջ - 16:26 22-09-2022

Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ 19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ալիևն ասում է՝ մենք ունենք նույնիսկ 19-րդ դարի քարտեզներ։
Մեկը չկա՞ դրան հենց միջնորդների ներկայությամբ ասի՝ տո «ալամեզոն», 19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան։
Ադրբեջան անունով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին։
19-րդ դարում այսօրվա Ադրբեջանի ողջ տարածքը Ռուսական կայսրության կազմում էր։
Նիկոլ, գոնե մի անգամ մի դրական բան արա։
ՄԱԿ-ում ելույթ պիտի ունենաս,չէ՞…
Կարիք չկա հասնես Տիգրան Մեծի ժամանակներ,ինչպես դա արեցիր Մյունխենում ։
Այսօրվա պետությունների մեծ
մասը Տիգրան Մեծի ժամանակ չկային։
Ասեմ՝ իմացի…
1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն ու նրա սահմանները նույնիսկ չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։
Ազգերի Լիգան նույնիսկ մերժել է Ադրբեջանի դիմումը ՝անդամակցելու Ազգերի Լիգային։
Կա 1920-ի դեկտեմբերի 1-ի Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ կոմիտեի 4-րդ հանդիպման արձանագրությունը ,ըստ որի.
Ազգերի Լիգայի Դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն»,քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որևէ պետության կողմից։
Ավելին. ասվում էր,որ «Ադրբեջանի Հանրապետությունը ,զբաղեցնելով 40 հազար քառակուսի մղոն մակերեսով տարածք ,նախկինում երբեք պետություն չի եղել և միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ,ինչպիսիք են Մոնղոլիան/ հավանաբար խոսքը մոնղոլ-թաթարական կազմավորումների մասին է/ կամ Պարսկաստանը ,իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։
«Ադրբեջան» անվանումն էլ ոչ այլ ինչ է,քան հարևան պարսկական գավառի անուն, որն ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում»։
Սրանք անհերքելի փաստեր են։
Ներկայացրեք այս անհերքելի փաստերն ու 19-րդ դարի «քարտեզների» հետ ուղարկեք դրանց «գրողի ծոցը»»։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
14:43 Արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին
21:30 Ընդդիմախոսների բռնաճնշումները ընտրակեղծիքները մարսելու համար են
22:00 Խաղաղությո՞ւն, թե՞ նոր նախապայմաններ. Ալիևի հայտարարությունները օկուպացված Շուշիից
20:35 Ծեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառով