Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:47 02-08-2022

Մինչև հիմա չեմ լսել, որ մեկը ասի՝ ես չեմ գնա Իսպանիա, քանի որ այնտեղ շոգ է, և մարդիկ են մահացել շոգից․ տուրիզմի մասնագետ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Մենք ավելի շատ հետևում ենք աուրային, քան շոգին, քանի որ ես մինչև հիմա չեմ լսել, որ ինչ-որ մեկը ասի՝ շոգ է, ես չեմ գնա Իսպանիա, քանի որ շոգից մարդ է մահացել»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք շոգ եղանակը և բարձր ջերմաստիճանը կարող են մահվան պատճառ հանդիսանալ և խոչընդոտել մարդկանց ճամփորդությանը դեպի շոգ երկրներ։ Հիշեցնենք՝ հուլիս ամսվա ընթացքում Իսպանիայում շոգից 2064 մարդ է մահացել:

«Դե հիմա, օրինակ, ԱՄՆ-ում էլ ջուրը կտրում են, դրանից են մարդիկ մահանում, դրա համար մի քիչ ծայրահեղական հարց է»,- հավելեց Մնացականյանը։

Իսկ այն հարցին, թե մեր քաղաքացիները հիմնականում որ ուղղություններն են նախընտրում՝ հանգստի մեկնելու համար, Մնացականյանն ասաց. «Բնականաբարմ առաջին տեղում են այն ուղղությունները, որոնք վիզա չեն պահանջում։ Դա ամենակարևոր բանն է հայկական ճամփորդության հետ կապված, որովհետև շատ հաճախ գին և որակ, գին և վիզա հարաբերակցությունը կա, բայց մենք վիզա չունենք։ Մի պահ կար հուլիս ամսվա ընթացքում, երբ Եգիպտոսի տուրերի արժեքը հավասարվել էր Եվրոպայի տուրերի արժեքին կամ այդ պահին վարվող առաջարկներ կային Հունաստան, Իտալիա, որի համար մուտքի վիզա էր անհրաժեշտ։ Մարդիկ ասում էին՝ ով մուտքի վիզա ունի, շատ լավ զեղչերով տոմսեր կան, վաճառեք։ Այսինքն՝ մենք այս պահին Եվրոպայի հետ կապված ունենք դեսպանատների խնդիր, որովհետև դեսպանատներում օր վերցնելը գրեթե անհնար է, ու դրանից ելնելով՝ մարդիկ նախընտրում ու գնում են այն ուղությունները, որոնք հիմնականում վիզա չեն պարունակում։ Դրանք բոլորիս հայտնի ուղղություններն են՝ Եգիպտոս, Թունիս, Դուբայ, Կիպրոս են հիմա շատ գնում, որովհետև բավականին հեշտ են ստանում, Բուլղարիայի ուղությունն է, որի չարթերը այս պահին բավականին լիքն է»։

Հասկանալու համար՝ արդյոք շոգ եղանակը պատճառ կարող է լինել Իսպանիա չգնալու, oragir.news-ը կապ հաստատեց Vardan Travel տուրիստական ընկերության հետ, որտեղից մեզ պատասխանեցին. «Մարդկանց դա չի խանգարում, բացի այդ՝ մեր խմբային տուռերը լինելու են նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին՝ նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածում, բնականաբար, խնդիրներ չեն առաջանա, որովհետև արդեն ձմեռվա սեզոն է, կլիման բավականին մեղմ է, այսինքն՝ ձմեռային»։

Հարցին, թե հիմնականում որ ուղղություններն են նախընտրում մեր քաղաքացիները, պատասխանեցին․ «Եթե ամառ է, ընտրում են ծովափնյա հանգիստ, հիմնականում գնում են Եգիպտոս, հիմա ավելի զարգանում է դեպի Թունիս ուղղությունը։ Սա երկրորդ տարին է, որ այդ ուղղությունը կա, և մարդիկ փոփոխության համար ընտրում են այդ ուղղությունը՝ որպես ծովափնյա հանգիստ»։