Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 14:55 18-11-2026

Վիլեն Գաբրիելյանը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է անվտանգության համակարգի բարեփոխումները

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը` Հելսինկի, Ֆինլանդիա)։

Ողջունելով դեսպանին՝ Վիլեն Գաբրիելյանն արժևորել է Ֆինլանդիայի հետ երկարաժամկետ համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը։

Խոսելով վերջին տարիներին ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

Վիլեն Գաբրիելյանի գնահատմամբ Հայաստանն ու Ֆինլանդիան ունեն շատ նմանություններ, ուստի կարևոր է Ֆինլանդիայի՝ որպես նման համակարգ ունեցող երկրի փորձի ուսումնասիրումը։

Դեսպանը վերոնշյալ համակարգի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում քաղաքացիական պաշտպանության բնագավառում բացթողումներին։ Այս համատեքստում անհրաժեշտ են համարվել նաև օրենսդրական լուծումները։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ