Ուղիղ եթեր
Ավելին 14 րոպե առաջ - 14:15 18-11-2026

Ինչո՞ւ է Ալլա Պուգաչովան ձեռնափայտով տեղաշարժվում

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան նոյեմբերի 15-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ներկա է եղել ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի համերգին։

Սակայն համացանցում տարածված տեսանյութերում ուշադրություն է գրավել երգչուհու առողջական վիճակը․ 77-ամյա Պուգաչովան դժվարությամբ է քայլել՝ հենվելով օգնականի ձեռքին։

Այս մասին հայտնում է Super-ը։

Նշվում է, որ տեղաշարժման դժվարությունները կապված են դեռևս հուլիսին ստացած վնասվածքի հետ։

Երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ ընկնելու հետևանքով կոտրել է ոտքն ու վնասել կոնքազդրային հոդը, ինչի պատճառով շուրջ չորս ամիս գրեթե չի կարողացել տեղաշարժվել։

Պուգաչովայի ներկայացուցիչը, սակայն, հայտնել է, որ երգչուհու ինքնազգացողությունը լավ է, իսկ ձեռնափայտն անհրաժեշտ է առավել վստահ և հարմար քայլելու համար։

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
18:03 Վոլոդյա Գրիգորյանի դուստրը հայրիկի հիշատակին երգ է նվիրել
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)
16:00 Ընդդիմությունը հաղթեց լսումներում. նախագիծը մերժվեց. էս էի՞ք ուզում
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:09 «Հատիս» ռեստորանում հարսանիքի ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
18:00 Ի՞նչ են մտադիր դուրս բերել Հանրայինի պահեստներից
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
15:02 Չլիցենզավորված կոսմետոլոգները կպատժվեն. Ավանեսյանը նախագիծ է ներկայացրել